Անցնել բովանդակությանը

Անդարձ

1903

Գյուղին արեւը կը հատնի լռին. Նեղ արահետեն, մոտեն բլուրին, Կապուտ-Դարն ի վեր դագաղ կը տանին. Հոն կը նիրհե խոր, դժբախտ պատանին, Ճերմակով հագված անդա՜րձ ուղեւոր։ Ճերմակով հագված անդարձ ուղեւոր, Կը թողու հայր մ՚ ու մայր մը սըգավոր. Սեւ օճախի մը մեկ հատիկ բոցն ալ՝ Ցուրտ հովեն փչված պիտ՚ չըշողա ալ. Խրճիթն ալ պիտի մխա օրե օր։ Խրճիթն ալ պիտի մխա օրե օր, Ինչպես գիշերն, որ կը խոկա տխուր, Արագ խուսափումն արեւին փարփառ՝ Զոր ուրվականներ տարին անբարբառ, Բոց դրոշներով, ցնծումով կարմիր։ Բոց դրոշներով, ցնծումով կարմիր, Այգուն կը տոնեն սեգ վերադարձն իր, Ու սեւ պրկումներ զայն շուտ կը թողուն։ Բայց կսկիծը սուր, սուգը վրդովուն, Ճերմակ պատանքն ա՜լ չեն քակվիր տղուն։ 1903, Փետրվար 15
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 21