Անանուն
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է.
Ըսե՚, մասուր ու կանանչե
Ցանկապատին շուքին նստած
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
Բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
Ըսե՚, քի՚չ մը գեթ չե՞ս դողար,
Հովիկն անույշ երբոր փըչե...
Հպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
Պարիկին, որ անցավ քովեդ,
Հեզուկ ու սեւ սաթի վետվետ
Ցայտք մը ձըգած իր քամակեն։
Գիտե՞ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
Դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
Ու ձայնին՝ որ զիս կը կանչե...