Անցնել բովանդակությանը

Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե Բուրումներով օծուն հովիկն իրիկվան, Հոգիներուն կ՚ իջնե երազ մը բուրյան, Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե։ Աքասիաներ, գինով լույսե ու տապե, Օրորվելով մաքուր շունչ մը կը հեւան. Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտեւան՝ Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե։ Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական, Հըմայագեղ ու վարսքերով արծաթե, Շատըրվանին կ՚ իջնե գուռին մեջ կաթե։ Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե. Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան, Նըվագն անոր կը հեծեծե հեշտական։ Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 15