«Զորահավաք էր: Շտապ տուն եկավ…»
1919
Զորահավաք էր։ Շտապ տուն եկավ
Զինվորի զգեստ հագած մի տղա.
— Մայրիկ, ինձ օրհնիր, — պատանին ասավ, —
Ես էլ կռվի դաշտ գնալու եղա…
Ուշաթափ ընկավ խեղճ մայրը թշվառ,
Եվ երբ ուշքն եկավ նորեն իր վրան,
Գրկեց զավակին պինդ, կարոտավառ,
Որպես թե վաղուց չէր տեսել նրան։
_ Ա՜խ, ի՜նչ ուրախ եմ, փա՛ռք քեզ, աստված իմ,
Որ ողջ ետ դարձավ իմ անուշ որդին…
1919, Ժընև