Անցնել բովանդակությանը

Տիկնիկների ուսուցիչը

2025

Դպրոցի սան եմ, արդեն. Պայուսակն իմ պատրաստ է. Դրել եմ գրիչ, տետրեր, Մատիտներ ու… տիկնիկներ. Նրանք ինձ հետ թո՛ղ լինեն, Որ առանց ինձ չտխրեն։ Խոստանում եմ՝ այսուհետ Չեմ բերի դպրոց ինձ հետ. Պետք է ուշադիր լինեմ՝ Գրել, կարդալ սովորեմ։ Երբ դպրոցից տուն գնամ, Տիկնիկներիս… դաս կտամ։

Ստեղծագործության մասին

Անահիտ Ղազարյանի «Տիկնիկների ուսուցիչը» բանաստեղծությունը (2025) Սեպտեմբերի 1-ի և դպրոցի մասին։

Դպրոցական դարձած երեխան պայուսակում գրիչի ու տետրերի կողքին տիկնիկներ էլ է դրել՝ որ առանց իրեն չտխրեն։ Խոստանում է այլևս չբերել, բայց լուծումը գտնում է ուրիշ տեղ՝ տուն գնալուց հետո ինքը կդառնա տիկնիկների ուսուցիչը։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 2025 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12