Անցնել բովանդակությանը

«Էս ճամփեն ոլոր-մոլոր…»

1893

Էս ճամփեն ոլոր-մոլոր, Սև ծովի բոլոր կերթա.— Շուշան յարս ինձի թողել՝ Էն տղի հետ ո՞ւր կերթա։ Ա՜խ, ճամփեն — մահի բերան, Օձի պես գալար կերթա. Չոլերի մեջ, անգերեզման, Ծովն է լալիս իմ վրա։ Սեգ արծիվը աչքս է կտցում, Աչքս կարոտ՝ Շուշանին. Անգութ գայլը սիրտս է հանում, Սիրտըս ծարավ՝ Շուշանին։ ՈՒ ճամփեն, մութ — մոլորուն, Սև ծովի բոլոր կերթա. Շուշան յարս ձեռքերն արյուն՝ Էն տղի հետ հարս կերթա։

1893, Պրագա

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16