Սեպտեմբերն է
2025
Սեպտեմբերն է, սեպտեմբերը.
Ղողանջում են զիլ զանգերը։
Կանչում են ինձ ջերմ սիրով,
Ասես, մաղթում՝ «Գաս բարո՛վ»։
Ողջու՛յն, ողջու՛յն, իմ դպրոց՝
Գիտելիքի լույս ամրոց,
Հասա շեմիդ վերջապես.
Երազանքս կատարվեց։
Երազանքներ շատ ունեմ.
Քայլ առ քայլ պիտի հասնեմ,
Երբ գիտելիք ձեռք բերեմ՝
Թևեր առնեմ, վեր թևեմ.
Ճախրեմ՝ ինչպես աղավնի,
Կապույտում խաղաղ երկնի,
Որ լցնեմ աշխարհն համայն
Հույս, հավատ, սիրով միայն։
Թեմաներ