Անցնել բովանդակությանը

Տիեզերական զանգ

1899

… Եվ ես ապատում և անապատում Լուռ թափառում եմ՝ հոգիս ծանրացած Անլույծ խոհերով, վշտով անպատում Եվ տենչանքներով տիեզերատարած։ Եվ հանկարծորեն՝ պարզ ու աննսեմ, Ես իսկ զգում եմ, տեսնում եմ ահա — Տիեզերքը ողջ — մի մեծ, անհուն զանգ, Եվ հոգիս — նրա լեզվակը վսեմ։ Եվ հրաշքներով, վեհ լռության մեջ Տիեզերքն անծիր՝ ղողանջում է խոր Երգն անհունության, և հավերժության, Եվ ճշմարտության, և գեղեցկության։ Եվ ղողանջում է տիեզերքն ամեն — Եվ իմ հոգումն է, իմ ոգին է այն, Որ ղողանջում է — ես մարգարե եմ… Եվ ահա այնտեղ ամբոխն է ծփում Ծանր ու թանձը՝ օվկիանի նման. Եվ գո՛րշ, հարթ է նա — զանգված մի հսկա։ Եվ հոգուս խորքից բարբառ եմ լսում — Ղողանջը զանգի տիեզերական։ Եվ դեպի ամբոխն իջնում եմ ահա Նո՛ր կտակներով, նո՛ր պատգամներով. Դեպ նրա հոգին գահավիժում եմ՝ Նրան խայթելու, և քարոզելու, Ե՛վ արտասվելու, և՛ այրըվելու…

1899, Ալեքսանդրապոլ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 25