Անցնել բովանդակությանը

«Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ…»

1893

Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ, Իմ մեջ երկինքն է երգում. Բռնկում է սիրո հրդեհն, Վշտի հեղեղն աղմկում… Եթե հոգուս ճոխ երգերից Մի մեղմ հնչյուն, նազելի՛ս, Քո ականջը միայն շոյե,— Հիացքներով կըդյութվիս։ Եթե սիրուս վառ հրդեհից Մի նսեմ կայծ, սևաչյա՛, Վառ սրտումըդ միայն շողա,— Բուռն հույզերով կայրվիս։ Եթե վշտիս ջերմ հեղեղից Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս, Չքնաղ կրծքիդ միայն ծորե,— Բյուր վշտերով կըլցվիս։ Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ, Իմ մեջ երկինքն է երգում, Բռնկում է սիրո հրդեհն, Վշտի հեղեղն աղմկում…

1893, Վիննա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20