Անցնել բովանդակությանը

«Տարիներ հետո քեզ տեսա նորից…»

1900

Տարիներ հետո քեզ տեսա նորից, Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես, Նույն աղջիկն էիր՝ չքնաղ բոլորից, Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս։ Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս, Ես հպարտ ու վես անցա քո մոտով. Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ. Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով։ Սուտ է, նազելիս, չի զատել երբեք, Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան. Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ, Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան։

1900, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Տարիներ հետո քեզ տեսա նորից…» բանաստեղծությունը (1900) կարոտի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12