Անցնել բովանդակությանը

«Շղարշ-ամպերն երկինքն առան…»

1895

Շղարշ-ամպերն երկինքն առան, Լուսնակն անդորր կշողա, Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ, Նուրբ եղեգը կդողա։ Արագիլը՝ մենակ ու լուռ, Եղեգնի մոտ կքայլե. Կմտորե՝ խոր ուտխուր, Ճահիճն աղոտ կփայլե։ Մռայլ ափին մենակ նստած՝ Սիրտս անուշ կթաղծի. Եվ անուրջում միտքս թաղված՝ Քունն աչերիս կհանգչի…

1895, Անի

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12