Անցնել բովանդակությանը

Մորս գերեզմանը աշնանը

1926

Հա՜մր, լո՜ւռ գերեզմաններ, Մոխրացած կյանքեր, Մորս գերեզմանը Մի չնչին հողաթումբ՝ Վրան մի դեղին, չորացած բույս, Որ դողում էր բարակ քամուց։ Մի դեղին, չոր խոտ… Կարծես սրտիցս է բուսել. Չեմ կարող մոռանալ նրան, Աչքերիս առաջն է նա. Միշտ, միշտ։ Դողում է, երերում… Ու կանչում է ինձ, Կանչում է ինձ. Ինձ է կանչում, Իր մոտ, այս կտոր հողի մոտ, Որ ամենաթանկ հողն է, մի բուռ հողը, Ողջ հողագնդի վրա, Կանչում է ինձ այնտեղ. Այնտեղ կարող է հոգիս Հանգիստ գտնել. Խաղաղվել…

1926

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մորս գերեզմանը աշնանը» բանաստեղծությունը (1926) կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 21 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 21