Անցնել բովանդակությանը

«Շարա՜ն-շարա՜ն ամպերն եկան…»

1897

Շարա՜ն-շարա՜ն ամպերն եկան. Ա՜խ, մուժն առավ իմ չամփեն. Ո՞ւրտից կուգամ, ո՞ւրտեղ կերթամ, Միտքըս՝ շըվար, ու չիտեմ։ Էս ինչ կըսկիծ սիրտըս ծեծկեց, Քուրի՛կ, քեզնեն հեռու կերթամ։ Վարդի փուշը սիրտըս ծակեց, Դարդը սըրտիս խոլոր կերթամ։ Սար ու ձորեր ձունն է իջեր, Քամին պա՛ղ-պա՛ղ կըփըչե. Ես մենակ եմ, ես՝ անընկեր, Քամին ճակտիս կըփըչե; Շարա՜ն-շարա՜ն ամպերն եկան. Ա՜խ, մուժն առավ իմ ճամփեն. Ո՞ւրտից կուգամ, ո՞ւրտեղ կերթամ, Միտքըս՝ շըվար, ու չիտեմ;

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16