Մանկություն
1930
Հուրհրում էր արևն ուրախ,
Գետն էր գնում քաղցրակարկաչ.
Չորս դիս՝ գարնան կարմիր ծիծաղ,
Վարդեր կարմիր, կարմիր կակաչ։
Արտույտն երգով ճախրում էր վեր.
Արոտներում՝ խրխինջ ու կանչ.
Չորս դիս՝ գարնան կանանչ թևեր,
Կանանչ հովեր, ծո՜վեր կանանչ։
Մեր մանկական ճիչն էր թնդում
Դաշտերի մեջ ցողաթաթախ.
Խայտում էինք զմրուխտ գետում, —
Եվ զնգում էր արևն ուրախ…
1930, Փարիզ
Թեմաներ