Անցնել բովանդակությանը

«Նայում են ցոլուն աստղերը անշեջ…»

1895

Նայում են ցոլուն աստղերը անշեջ Լուռ անապատին քնքուշ հայացքով. Եվ ծավալվում է մըռայլ հոգուս մեջ Լուռ անապատը խո՛ր գաղտնիքներով։ Եվ նրա անհուն, հավերժ ղողանջուն Վեհ լըռության մեջ մըտորում եմ ես, Հոգիս այրում են և թևավորում Այն վառ աստղերը պատգամների պես…

1895, Անի

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Նայում են ցոլուն աստղերը անշեջ…» բանաստեղծությունը (1895) աստղի և փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8