Անցնել բովանդակությանը

«Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ…»

1912

Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ, Ծովը մետաքսե քղանցքն է փռել, Նոճիներն ափից շրշում են անուշ, Ճայերն այրերում նիրհել են լռել։ Երկինքն ու ծովը գրկել են իրար, Մակույկս է սահում, չգիտեմ թե ուր. Իսկն ու երազը ձուլվել են իսպառ, Ոչինչ չի տենչում իմ հոգին տխուր։ Բախտը ձգել է ինձ օտար հեռուն, Հայրենի ափերն կորել են անդարձ. Մակույկս եմ հանձնել բախտի հովերուն. — Եվ ննջել կուզեմ, ա՜խ, շա՜տ եմ հոգնած։

1912, Պրինկիպո

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մեղմիկ քայլում է երեկոն քնքուշ…» բանաստեղծությունը (1912) երազի և ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1912 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12