Անցնել բովանդակությանը

«Մարդկանց խոսքերին է՛լ չեմ հավատում…»

1911

Մարդկանց խոսքերին է՛լ չեմ հավատում, Հոգիս գիշատվեց սիրո կեղծիքից, — Ես կուզեմ հանգչել լո՜ւռ անապատում, — Ես կուզեմ հանգչել բոլո՛ր ցավերից… Հոգնել եմ արդեն ես շա՜տ սիրելուց, Ես կուզեմ հանգչել կույս — անապատում. Ես շա՜տ ատելուց զզվել եմ վաղուց. — Եվ է՛լ չեմ սիրում, և է՛լ չեմ ատում…

1911

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մարդկանց խոսքերին է՛լ չեմ հավատում…» բանաստեղծությունը (1911) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8