Անցնել բովանդակությանը

«Մնացի կարոտ իմ հայրենիքին…»

1903

Մնացի կարոտ իմ հայրենիքին, — Օտար աշխարհում, լուռ թափառական. Կարոտ մայրենի սրտագին խոսքին, Մնացի մենակ, խեղճ որբի նման։ Իմ սիրտն այնտեղ է, ուր աստղամերձ Լեռներն են կանգնել հագած կուռ զրահ, Ուր եղջերուն է ոստնում քերծից քերծ, Արծիվը Ճախրում վիհերի վրա; Իմ սիրտն այնտեղ է, ուր նախնիքը մեր Կերտել են շքեղ կոթողներ հավերժ, Ուր ժողովուրդը վսեմ վեպը մեր Պատմում է դարձյալ հավատով անշեջ։ Մա՛յր իմ ժողովուրդ, դեպի քեզ կըգամ, Կըգամ դեպի քեզ, հայրենի՛ աշխարհ. Ինչ որ վեհ ունիմ, սիրով ձեզ կըտամ։ Եվ սիրտս, կյանքս միայն ձեզ համար։

1903

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մնացի կարոտ իմ հայրենիքին…» բանաստեղծությունը (1903) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16