Անցնել բովանդակությանը

«Իմ սիրտն այնտեղ է — հայրենի հզոր…»

1906

Իմ սիրտն այնտեղ է — հայրենի հզոր Լեռների գըլխին, արծիվների մոտ, Որ ամպերի հետ՝ խրոխտ, ահավոր Նետում է, շնչում կայծակ ու որոտ։ Դո՛ւք ըմբոստ քաջեր, ռազմիկներ վսեմ, Անհաղթ իշխողներ մահին ու կյանքին, Ձեզ հետ է հոգիս, և ներբողում եմ Եվ երկրպագում ձեր լուսե ուղին։ Դո՛ւք հայրենիքի խիզախ ոգիներ, Ձեր սպառազեն կուռ բռունցքներում Սուրբ իրավունքի և ազատության Անշիջանելի հուրն է բռընկվում։ Իջե՛ք, մրրիկներ, դա՛շտն ի վար իջեք, Մարդկության մրուր — նողկանքը սրբեք, Փշրե՛ք շղթաներ, լծերը ամեն, Որ կաշկանդել են ազնիվ մեր հոգին. Անմահ մեր մտքի թևերը բացե՛ք, — Պայթե՛ք, կայծակներ, պայթե՛ք խստագին։

1906

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18