Անցնել բովանդակությանը

«Իմ սիրտը՝ թունոտ, իմ սերը՝ ատող…»

1908

Իմ սիրտը՝ թունոտ, իմ սերը՝ ատող, — Զզվում եմ, գարշում մարդկանցից բոլոր. — Հավքերը վայրի՝ շարքերով չըվող Խորհուրդ են նստել լճի շուրջ — բոլոր։ Ուզում եմ խածել, բըզկտել մաչդկանց, Ուզում եմ թքել բոլորի վըրա. — Շարժում են ահա թևերը անսանձ, Թռչում են վայրի հավքերը ահա։ Վերցրե՛ք ձեզ ինձ հետ, քաշ տվե՛ք ձեզ հետ, Մարդկանց երեսից տարեք ինձ հեռո՜ւ. Տարեք, գց՛եք ինձ, կորցրե՛ք անհետ Հեռո՜ւ անապա՜տ ու ծովե՜ր հեռու…

1908

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Իմ սիրտը՝ թունոտ, իմ սերը՝ ատող…» բանաստեղծությունը (1908) սիրո և ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12