Անցնել բովանդակությանը

Իմ նիրվանան

1945

Ես ապրում եմ մեն — մենավոր Այս լռանիստ անտառում, Իմ հյուղակն է թավուտի մեջ, Ուր երգում է ջինջ առուն։ Ես խորհում եմ ներանձնացած Լռության մեջ գերանդորր, Հոգիս՝ զվարթ, սիրտս՝ հանգիստ, Զերծ կրքերից բռնավոր։ Եվ բնության ծիրերից դուրս, Անհունի մեջ անուրջի, Ես ապրում եմ հավերժաբար Առանց վշտի ու տենչի։

1945

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Իմ նիրվանան» բանաստեղծությունը (1945) մենության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1945 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12