Անցնել բովանդակությանը

«Լուռ գիշերին հեռու տեղից…»

1895

Լուռ գիշերին հեռու տեղից Մի երգ հասավ իմ սրտին, Այն ո՞ւմ սիրտն էր՝ սեր ու թախիծ Բերեց, փարեց իմ սրտին։ Կարոտներով հյուսված երազ Բուրեց երգը թախծագին, — Ե՛կ, ընկե՛ր իմ, անհայտ, անհաս, Սուրբ սեր ծփաց իմ հոգին։

1895, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8