«Հիմա հեռավոր, վեհ Հիմալայան…»
1905
Հիմա հեռավոր, վեհ Հիմալայան
Այն երկնասըլաց, վես բարձունքներում.
Հախուռըն, ինչպես ալեկոծ օվկիան,
Հոծ, սոսկավիթխար ամպերն են եռում։
Եվ մըրըրկահույզ ամպրոպն է պայթում
Ժայռերին խոժոռ, ահեղադղորդ,
Բուռըն, խոլական կայծակն է ճայթում.
— Եվ Հիմալայը կանգնած է խրոխտ…
Եվ պայքարի մեջ այդ որոտընդոստ
Այնտեղ է այժըմ և հոգիս ըմբոստ…
1905, Ալեքսանդրապոլ
Թեմաներ