Անցնել բովանդակությանը

«Հասկդ՝ սոս, քայլվածքդ՝ սեգ…»

1904

Հասկդ՝ սոս, քայլվածքդ՝ սեգ, Քեզ սիրումեմ բյուր անգամ. Թող համբուրեմ մազերդ մեկ — մեկ, Մեջքիդ բոլոր փաթութ գամ։ Կարոտըդ ինձ խենթ դարձրեց, Փոթորկի չափ խելագար. Խենթ բոցերում ես ծով — ծարավ՝ Թափառում եմ սար ու քար։ Այրվում եմ ես արևի պես, Հուր ու կրակ եմ անշեջ, Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես, Սերըս քամեմ հոգուդ մեջ…

1904, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հասկդ՝ սոս, քայլվածքդ՝ սեգ…» բանաստեղծությունը (1904) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12