Անցնել բովանդակությանը

«Հեծկըլտող քամին, հեծկըլտող քամին…»

1911

Հեծկըլտող քամին, հեծկըլտող քամին, Թևը վիրավոր, Եկավ ու փարվեց, եկավ ու փարվեց Սրտիս վիրավոր… Ես բախտի բույրին, ես բախտի բույրին Կարոտ մնացի. Սիրո համբույրին, սիրո համբույրին Ծարավ մնացի։ Օրըս լալազար, օրըս լալազար Մանկուց սևացավ. Ա՜խ, երազներիս, ա՜խ, երազներիս Գարունը անցավ…

1911

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հեծկըլտող քամին, հեծկըլտող քամին…» բանաստեղծությունը (1911) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12