«Ձեր շարքերի մեջ կտրիճ ընկերներ…»
1900
Ձեր շարքերի մեջ կտրիճ ընկերներ,
Կանգնած եմ՝ հոգիս հիացքով վառված.
— Դեպի կռվի դաշտ ազատ, անվեհեր
Գնում եք, թռնում փոթորիկ դառած։
Դուք ժողովրդի ազնիվ զավակներ,
Սուրբ ազտության հուրն է ձեր սրտում,
Վառե՛ք, բորբոքե՛ք քարեր ու սրտեր
Ձեր կյանքով շնչող մայր — հայրենիքում։
Ձեր հրացանը վրեժով լցրեք՝
Ջարդեք ու փշրեք նամարդ թշնամուն,
Ու մահը ձեզնից հեռու կփախնի՝
Փախնի, կըգտնի նամարդ թշնամուն։
Սլացե՛ք առա՜ջ, — և ետ մի նայեք,
Կռվե՛ք քաջի պես, քաջի պես ընկեք,
Կեցցե՛ ձեր մահը, որ կյանք կըծնի։
1900