Անցնել բովանդակությանը

«Ձայնըս հնչում է խավարի խորքից…»

1900

Ձայնըս հնչում է խավարի խորքից, — Գըթա՛, հայտնվի՛ր սո՛ւրբ ճըշմարտություն. Ես քեզ եմ փնտրել իմ կյանքի չեմքից, Եվ տե՛ս, քարացա անհուն տանջանքում։ Բյուր ուղիներով ես դիմեցի քեզ, Քո հետքն ու շուքը նույնիսկ չըգըտա. Տե՛ս, սըտության մեջ, մոլորության մեջ Ջախջախվեց կյանքըս… ու դու չե՞ս գըթա… Հոգնած եմ հիմա, անուժ ու հիվանդ, Բայց հավատում եմ — ունիս գոյություն. Բայց էլ չըմնաց մի ուղի անհայտ. — Ա՜խ, երևացի՛ր, մեծ ճշմարտությո՛ւն… Եվ ես ուժ կառնիմ, կըգոտեպնդվիմ, Ցուպըս կըվերցնեմ և ճամփա կերթամ, Լույսըդ կավետեմ խավար աշխարհին, Մոլոր մարդկության վե՛հ կյանքըդ կուտամ…

1900, Ցյուրիխ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16