Անցնել բովանդակությանը

Գուրգենի անմահ հիշատակին

1900

Գըլգըլալով ջուր է իջնում Մշու մշուշ սարերեն. Ծիծեռները ծի՜վ — ծի՜վ եկան Գարնան գալը երգելեն։ Գարուն չկա հայի համար, Ծաղիկ, ծիծեռ մեզ պետք չեն. Գերեզմանս հողին հավսար, Թո՛ղ փուշ բուսնի իմ վրեն… Գնա՛, ծիծեռ… թո՛ղ ինձ մենակ՝ Վերքը սրտիս՝ հողի տակ… Բայց երբ տեսնես թշնամու դեմ Հայ ժողովուրդ՝ սարի պես Զենքը ձեռին հպարտ կանգնած, Հայե՜ր, լեռնե՜ր իրար պես, — Ա՜խ, այն օրը արի՛, ծըվա՛, Գարնան գալը նո՛ր կանչե. — Հայոց գարնան, որ բյո՜ւ — բարև Սրտիս խորեն ղողանջե…

1900

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18