Անցնել բովանդակությանը

«Բաշերն ալեծո՛ւփ, բաշերն հողմակո՛ծ…»

1909

Բաշերն ալեծո՛ւփ, բաշերն հողմակո՛ծ Ազատ դաշտերով նժույգս է թըռչում, Եվ սմբակներից բըխում է հո՛ւր — բո՛ց Դաշտերն են թնդում, վախ առած փախչում։ Ազատամարտի հրդեհից կըգամ, Ուր կուրծքն ոմ ճեղքել թշնամու դժխեմ. Դրոշն է ձեռքիս վեհ ազատության. Եվ հաղթանակի երգերով վսեմ։ Արյուն է ծորում սրես ոխերիմ. Դրոշն է ծըփում ոսկե ամպերում — Չար բռունցքի տակ հեծող աշխարհքին Նոր գարունների համբավն եմ բերում։ Նժույգս է թռչում բաշերն հողմակոծ, Եվ շառաչում են սանձ ու ասպանդակ, Զրահս է շաչո՛ւմ, բխո՛ւմ հուր ու բոց, Զի՜լ շառաչում են սանձ ու ասպանդակ։ Այս շղթաներն են շառաչում ոտքիս, Օ՜, թռի՛ր, նժույգ, այս քարե պարկից, Այս մըռայլ բանդի կամարն է կըրծքիս, Մի՛ կանգնիր, նժույգս, սլացի՛ր արագ…

1909, Ղազարապատ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20