Անցնել բովանդակությանը

«Գիշերն եկավ, աստղերն ելան…»

1893

Գիշերն եկավ, աստղերն ելան, Լուսնյակն անուշ ցոլցըլաց, Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան Ամպի ցողով, լուսնի շողով Հարհանդ-մարմանդ քուն մտան։ Դուք է՛լ քնեք, ոսկի աստղեր, Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք, Օրոր — ծովե՜ր, շորոր — հովե՜ր, Անո՛շ — անո՛շ քուն եղե՛ք։ -Իմ սար — դարդե՜ր, իմ ծով — ցավե՜ր, Դուք էլ մո՛ւշ — մո՛ւշ քուն եղե՛ք։

1893,, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 11