Անցնել բովանդակությանը

«Բարև կուտամ, չես առնի…»

1900

Բարև կուտամ, չես առնի, Ոտքիդ կոխած հողն եմ, յար. Սիրտըս անխիղճ մի՛ ճմլի, Չե ո՞ր միջին դուն ես, յար։ Քանց սարյակի թևը սև Իմ աչքերը շա՛տ են սև, Աչքն էլ սրտի հայելին է, Չէ՞ որ սիրտս էլ շա՛տ է սև՜։

1900, Ցյուրիխ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8