Անցնել բովանդակությանը

«Բանդիս վըրա, սըրտիս վըրա…»

1897

Բանդիս վըրա, սըրտիս վըրա Արծիվն երեք փաթ տըվավ, Թափ — ծափ տալով թևերն հըսկա, Կանչեց բարձըր ու թըռավ։ — Հե՜յ, Արազը՝ ծըփանք տալով, Արտուտների հետ կուգա. Ալագյազը ծաղկունքներով, Զառ ու զըմրուխտ, ալվալա։ Երթամ, զարնեմ կուրծքս Արազին, Անուշ ու զով ջուր խըմեմ, Ալագյազի թևքին նըստիմ, Ազա՜տ, հըպա՜րտ երգս ասեմ…

1897, Երևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Բանդիս վըրա, սըրտիս վըրա…» բանաստեղծությունը (1897) պայքարի և ազատության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12