Անցնել բովանդակությանը

«Գետակի վրա…»

1916

Գետակի վրա Թեքվել ուռին. Ու նայում է լուռ Վազող ջրերին։ — …Երազ-աշխարհում Ամեն բան հավետ Գալիս է, գնում Ու ցնդում անհետ։ Եվ գլուխը կախ՝ Նա լաց է լինում.— Ջրերը ուրախ՝ Գալիս են, գնում…

1916, Ռոզոն

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա…» բանաստեղծությունը (1916) բնության և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12