Անցնել բովանդակությանը

«Բալես ունի հնդու — մաթա…»

1892

Բալես ունի հնդու — մաթա, Ոսկի օրոցք, ատլաս ծածկոցք, Պուպո՛ւշ դարդար, նըխշուն բալա, Պաճիկ կենես… օր — որ, լա, լա, Նանիկ կենես, նանի՛, դա՛ր-դա՛ր. Աչքդ ու ունքըդ — աստղ ու կամար։ Ցորեկ եղավ, ոչխարն եկավ, Ազիզ բալես քընած մընաց. Վեր ել, բալա, անուշ ճըղա, Տիտիկ արա, ծիծիկ մամա՛ Պիծիկ-միծիկ տոտիկ արա՛ Հո՛պպա, բալիկ, քունդ անուշ. Շաքար ու նո՛ւշ, թուշդ անուշ։

1892, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Բալես ունի հնդու — մաթա…» բանաստեղծությունը (1892) մանկականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 6-7 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13