«Հայրենի գետի զմրուխտ ափերին…»
1911
Հայրենի գետի զմրուխտ ափերին
Մեր հին տնակն է կքել մենավոր.
Ա՜խ, ես հեռավոր ճանապարհներին
Քայլում եմ հիմա մենակ ու մոլոր։
Շաչում է ահեղ՝ իմ գլխի վրա
Աշնան ցուրտ քամին այս մութ գիշերին…
Վառվո՞ւմ է արդյոք օջախս հիմա
Հայրենի գետի զմրուխտ ափերին…
1911, Կ.Պոլիս