Անցնել բովանդակությանը

Բինգյոլ

1941

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբյուրները Բինգյոլի1. Շարվե շարան անցան զուգված ուղտերը, Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի։ Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ, Նազուկ մեջքին, ծով — ծամերին կարոտ եմ. Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ, Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի։ Պա՜ղ — պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի. Ծուփ — ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի. Դեռ չտեսած յարիս,— սիրտըս չի բացվի, Ինձ ի՜նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի։ Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ, Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ. Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ, Քույրիկ, ասա, ո րն է ճամփան Բինգյոլի։

1941, Երևան

Ավետիք Իսահակյանն ունի «Բինգյոլ» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն («Շընկշընկալով հովն է փչում...»)։

Ծանոթագրություններ

  1. 1 Բինգյոլ — պատմական բարձրավանդակ և լեռնային շրջան Արևմտյան Հայաստանում, որը հայտնի է իր բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, լճակներով ու արոտավայրերով (անվանումը թարգմանաբար նշանակում է «հազար լիճ»)։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1941 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16