«Բանդըս բացե՛ք, ազատ թըռնեմ…»
1897
Բանդըս բացե՛ք, ազատ թըռնեմ,
Ազա՛տ գոնե մեն-մի օր.
Մութ ժեռերի մարալի հետ
Ընկնիմ մենակ սար ու ձոր։
Վառ արևի շթղքը բալզամ
Անհագ խմեմ ու ծըծեմ.
Անո՛ւշ երգով սիրտըս բանամ
Լալ ու լազուր երկնի դեմ։
Զառ ու զարբաբ ծաղկանց միջով
Լուռ ծըմակի խորքն ընկնիմ.
Ա՜խ, աղբո՛ւր ջան, քու նանիկով
Գըրկեմ վարդերն ու մեռնիմ…
1897, Երևան