Անցնել բովանդակությանը

«Գիշեր է, քամի…»

1915

Գիշեր է, քամի. Բաց լուսամուտես Փոշի կըմաղվի Մութ սենեկիս մեջ… Հիվանդ ու մենակ Պառկած եմ մահճում, Բարձս գլխիս տակ — Կրակ վառվռուն։ Դուրսը, չգիտեմ, Անձրև՞ է գալիս, Թե՞ գլխիս վերև Խեղճ մայրս է լալիս… Ու դողդոջ մի ձեռք, Ինձ կըթվա թե Դալուկ երեսիս Հող կոթափթփե…

1915, Բեռն

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16