Անցնել բովանդակությանը

«Գերեզմանըս անհայտ լինի…»

1899

Գերեզմանըս անհայտ լինի, Վերաս քամին շառաչե. Վերաս խա՛չ, քա՛ր թող չըլինի, Մենակ ուռին հառաչե։ Ա՜Խ, աշխարհում մարդկանց ձեռեն Խաչեր շա՜տ եմ, շատ տարել. Ու վաղո՜ւց էլ սրտիս վրեն Կան շա՜տ ծանըր, սև քարեր…

1899

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8