Անցնել բովանդակությանը

«Արևելքից մի հավք եկավ…»

1899

Արևելքից մի հավք1 եկավ Ոսկի հակինթ2 թևերով,— Վառ արևի խորքից եկավ Աշխարհով մեկ՝ ձայն տալով. — «Ես եմ կյանքը. — կյանքն է երազ Մեծ քնի մեջ աշխարհի. Մարդն է ոգի, մարդն է ղողանջ Մեծ զանգի մեջ աշխարհի»։ Եվ իմաստուն հավքը ճախրեց, Թռավ դեպի արևմուտք. Եվ թևաթափ լուռ մխրճվեց Մահվան ծովում՝ սև ու սուգ…

1899, Ղազարապատ

Ծանոթագրություններ

  1. 1 հավք — թռչուն (բանաստեղծական)։
  2. 2 հակինթ — թանկարժեք քար (շափյուղա, յակինթ)։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12