Անցնել բովանդակությանը

«Արծի՛վ սևաթույր, արծի՛վ լեռների…»

1907

Արծի՛վ սևաթույր, արծի՛վ լեռների, Հանգիստ ու հըպարտ ճախրում ես բարձրում, Ա՜խ, նայի՛ր՝ սիրտըս — շըղթայված, գերի Մարդկանց օրենքով, ստրուկ աշխարհում։ Ազատ միտք ու խոսք, ազա՛տ երգ ու սեր Ողջ բըռնաբարված ծաղրով անհամբույր. Թևերը հոգուս — աստղոտ երազներ, Թոշնած, խորտակված, արծի՛վ սևաթույր… Խըրի՛ր ճիրաններդ, արծի՛վ լեռների, Կրծքիս մեջ վշտոտ ու սիրտըս հանի՛ր Թըռցըրու Մասիս — գահույքն աստղերի Բարձըր և հեռու աշխարհից նանիր. Եվ թաղիր սիրտըս — ըմբո՛ստ, վիրավո՛ր, Լեռնագագաթին՝ խըրո՛խտ, ահռե՛լի. Լեռնագագաթին՝ վըսե՛մ ու հզո՛ր, Արծի՛վ սևաթույր, արծի՛վ լեռների…

1907

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16