Անցնել բովանդակությանը

«Արազի ափին բոստանըս լինի…»

1902

Արազի ափին բոստանըս1 լինի, Սալվի2 ուռ տընկեմ, վարդեր ու լալա3. Հով ուռենու տակ քողտիկս4 լինի, Օջախիս միջին կրակ բոցկըլտա։ Ու սրտով սիրած Շուշանս լինի, Օջախիս կողքին գուրգուրենք իրար.— Արազի ափին բոստանս լինի, Ծով-քրտինք թափեմ Շուշիկիս համար։

1902, Բաքու

Ծանոթագրություններ

  1. 1 բոստան — բանջարանոց, ցանքատարածք։
  2. 2 սալվի — նոճի (ծառ)։
  3. 3 լալա — կակաչ։
  4. 4 քողտիկ — խրճիթ, հյուղ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8