Անցնել բովանդակությանը

Անդարձ գնացած

1903

Ամպերն են իջնում բարձր քերծերից1, Թռչնակըս ինչո՞ւ այսքան ուշացավ, Դողում է սիրտս մռայլ կասկածից, Ու մութը քանի գնաց, թանձրացավ։ Եվ ճեղքելով ամպ ու մշուշ՝ Անգղն եկավ՝ ճանկերն արյուն… Ու մութը քանի գնաց, ծանրացավ, Սիրտըս հուսաբեկ՝ լալիս է տխուր. Իմ խեղճ թռչնակս, արդյոք, ի՞նչ եղավ, Վայում է քամին դաշտերում թափուր։ Եվ ճեղքելով մլարն2 ու մուժ3՝ Անգղն եկավ՝ կտուցն արյուն…

1903

Ծանոթագրություններ

  1. 1 քերծ — ժայռ, ապառաժ (բարբառային)։
  2. 2 մլար — մշուշ, մառախուղ։
  3. 3 մուժ — մառախուղ, թանձր մշուշ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12