«Առավոտուն ծով ճաճանչում…»
1905
Առավոտուն ծով ճաճանչում
Արտուտն1 ուրախ ճախրում է վեր,
Ցավ ու խավար չի ճանաչում՝
Երգում է լույս, երգում է սեր։
Իսկ իմ սիրտը տխուր ու սև՛,
Շուրջըս՝ ավեր ու ցավեր.
Եվ իմ վշտոտ գլխի վերև
Արտուտն1 ուրախ երգում է սեր…
1905
Ծանոթագրություններ
- 1 արտուտ — արտույտ, ճնճղազգիների կարգին պատկանող երգեցիկ թռչուն