«Անապատում, միրաժի մեջ մի բեդվին…»
1904
Անապատում, միրաժի մեջ մի բեդվին
Շողքն է տեսել մի աղջըկա գեղեցիկ,
Եվ փնտրում է հոգեսըլա՛ց, տենչագին
Ծով-կարոտով ա՛յն աղջկան գեղեցիկ։
Եվ ծարավուտ անապատում հըրավառ,
Տատասկներում1, արևի տակ բոցափայլ
Փնտրում է նա՛ նրան անվե՛րջ, անդադա՛ր
Եվ մեռնում է վեհ սիրո մեջ հոգեզմայլ;
Եվ քընի մեջ — աննյութական, անվախճան,
Տեսնում է նա այնպե՜ս քնքո՛ւշ ու սիրուն
Շողքը չըքնաղ այն նազելի աղջկան
Եվ փնտրում է նրան հավերժ երազում…
1904
Ծանոթագրություններ
- 1 տատասկ — փշոտ բույս, փուշ։