Անտուն գիշերներ
1893
Անտուն գիշերնե՜ր,
Անքուն գիշերնե՜ր,
Քուրի՛կ, քեզ համար,
Այրված քո սիրով,
Կարոտիդ հըրով,
Ես շա՛տ լացեցի,
Ես շա՛տ տանջվեցի —
Անտուն գիշերնե՜ր
Անքուն գիշերնե՜ր…
1893
1893
1893
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Անտուն գիշերներ» բանաստեղծությունը (1893) սիրո և քույրի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 9 տող։