«Այս ջինջ գիշերիս անո՛ւշ կըխըշշան…»
1903
Այս ջինջ գիշերիս անո՛ւշ կըխըշշան
Մարմանդ հովերով իմ սոսիներըս1,
Ու երազներով սիրո հուշերըս
Ջարդված սրտիս մեջ շարեշար զարթնան։
Անցա՛վ, չըքացա՛վ բույրը իմ սրտից,
Մարան երգերս՝ շքե՜ղ, մարգարտյա՛,
Ա՜խ, գարուն-սերըս է՛լ ետ չի դառնա,
Ինչքա՜ն հեռու են կյանք, աշխարհն ինձնից։
Սիրուն աղջըկա քրքիջը հիմա
Ծակում է սիրտըս անհուն տանջանքով.
Թոշնան վարդերըս զառ2 կոկոններով,—
Ա՜խ, գարուն-սերըս է՛լ ետ չի դառնա…
1903, Ալեքսանդրապոլ
Ծանոթագրություններ
- 1 սոսի — չինար (ծառ)։
- 2 զառ — ոսկեթել, ոսկեգույն։
Թեմաներ
Սիրո մասին Իսահակյանը սիրո մասին Կարոտի մասին Իսահակյանը կարոտի մասին Գիշերվա մասին Իսահակյանը գիշերվա մասին Գարնան մասին Իսահակյանը գարնան մասին Կյանքի մասին Իսահակյանը կյանքի մասին Ծաղիկների մասին Իսահակյանը ծաղիկների մասին Երազի մասին Իսահակյանը երազի մասին Տխուր Ավետիք Իսահակյանի տխուր բանաստեղծությունները Վիշտի մասին Իսահակյանը վիշտի մասին