Անցնել բովանդակությանը

«Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու —»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը» · 1919

Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու — Սի՜րտս գիտե միայն՝ արշալույս է գալու։ Սիրտս գիտե հիմա՝ պիտի իջնի գիշեր, Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր։ Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին Պիտի ցնո՜րք դառնա, պիտի գգվի մահին։ Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ — Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ։ Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր — Ու նո՛ր փայլով խնդա հորիզոնը բոսոր։ Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս — Փայլ է ուրի՛շ կյանքի, ուրիշ կյանքի երազ։ Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր — Որ արթնանա նորից՝ հեռավոր ու հզոր։

1919–1920

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու —» բանաստեղծությունը (1919, «Ողջակիզվող կրակ» ժողովածուից) հույսի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ բաժանված 7 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 14