Անցնել բովանդակությանը

«Դեռ մայր չի մտել երկնքում»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Իրիկունը»

Դեռ մայր չի մտել երկնքում Արևը՝ արյունոտ ու կարմիր. Դեռ չի՛ մոխրացել իմ հոգում Քո վերջալույսը կարմիր։ Վառվում է՝ արյուն ու կրակ, Փռել է արնահոտ մի փոշի. Վառվում է ու իջնում արագ — Աշխարհը թողնելով ուրիշի։ Գնում է, բայց կրկին պիտի գա՝ Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով, Գնում է — ու կրկին պիտի գա — Բայց մի այլ — մի ուրիշ կրակով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12