Անցնել բովանդակությանը

«Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ» · 1919

Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ Օրերում այն անգույն ու անել, Որ քո փայլը անհուն ու անծիր իմ Տխրությունն ու կարոտն է ծնել։ Որ քո փայլն հղացել է օրերում այն, Երբ ամե՜ն փայլ մեռնում էր հրում. Իսկ հիմա այն օրերը հեռո՛ւ են, Այն օրերը տամուկ ու տրտում։ Եվ հիմա ոսկեփայլ դու շիկնե՛լ ես Օրերում այս այրող ու անգին, — Ու տալի՛ս եմ ահա շշուկներս Քո այրող, քո անուշ կրակին…

1919–1920

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 12